Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը նոր ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիա»-ում փայլուն մրցաշրջան անցկացնող ու գրեթե ամեն խաղում արդյունավետ գործողությամբ աչքի ընկնող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը նոր ռեկորդ է սահմանել:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը հաշվող «transfermarkt» մարզական կայքին, հայտնում է, որ ներկայում Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:

Հատկապես վերջին շաբաթներին Մխիթարյանի ցուցադրած արդյունավետ խաղը պատճառ է դարձել, որ «transfermarkt»-ը թարմացնի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Դեռևս փետրվարին Մխիթարյանի տրանսֆերային գինը ֆուտբոլիստի համար ռեկորդային 28 մլն եվրոյի է հասել, սակայն այս նոր թարմացումը՝ 30 մլն եվրո գինը, հերթական ռեկորդն է սահմանում:

Գերմանիայի «Բունդեսլիգա»-ի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում Մխիթարյանը դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի ավագը լավագույն կողմերով է իրեն դրսևորել նաև «Եվրալիգա»-ի մրցաշարում՝ իր թիմի հետ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ փուլ:


Source: Yerkir Media
Link: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը նոր ռեկորդ է սահմանել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image