Infosoccer և Le Footeur կայքերի լրագրող Ֆիլիպ Հարմելինգը լուրեր է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի տրանսֆերներից: Ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն և գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել են, որ Պյեր- Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը չեն հեռանա Դորտմունդից: Ռաֆայել Հերեյրոն «Լորյան»-ից դարձել է «Բորուսիա»-ի վեցերերոդ նորեկը: Պորտուգալացի ֆուտբոլիստը ստորագրել է 4 տարվա պայմանագիր, իսկ ֆրանսիական ակումբը նրա համար կստանա 11 մլն եվրո:
«Այսպիսով, «Բորուսիա»-ն տրանսֆերային գործարքների հարցով հաջողության է հասել. վաճառելով Հումելսին և Գյունդողանին 63 մլն եվրոյով` 60 միլիոնով ձեռք է բերել Հերերյրոյին, Դեմբելեին, Բարտրային, Մորային, Մերինոյին և Ռոդեյին»,-թվիթերյան իր էջում գրել է Հարմելինգը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել Հայաստանի ազգային հավաքականի ավագից, ով չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը: 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և Թուրինի «Յուվենթուս»-ը:
Source: Yerkir Media
Link: Հենրիխ Մխիթարյանն այս ամառ չի լքի Դորտմունդը