Հիրոսիմայում հարգել են ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը
August 6, 2018
Ճապոնիան լռության լոպեով հարգել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը:
Հիշատակի արարողությունը տեղի Է ունեցել Հիրոսիմայի կենտրոնում՝ Խաղաղության զբոսայգում: Լռության րոպեն ըստ ավանդույթի ամբողջ երկրում հայտարարվել Է տեղական ժամանակով 08:15-ին (Երեւանի ժամանակով 03:15-ին)՝ այն պահին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի երկնքում պայթեց ռումբը: «Մենք պետք Է հասնենք միջուկային զենքից զերծ աշխարհի: Միջուկային սպառազինությունից հրաժարումը պետք Է դառնա արժեք, որը միասնական լինի ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց համար»,- իր ելույթում նշել Է Հիրոսիմայի քաղաքագլուխ Կաձումի Մացուին:
Այս տարի հիշատակման արարողությանը մասնակցում են 85 երկրների ներկայացուցիչներ:
Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պայթյունի հետեւանքով մեկ օրում, տարբեր գնահատականներով, զոհվել է 70 հազարից մինչեւ 100 հազար մարդ:
1945 թվականի վերջին զոհերի թիվը հասավ մոտ 140 հազարի, քանի որ ստացած վերքերից եւ ճառագայթահարումից հոսպիտալներում մահացան տասնյակ հազարավոր մարդիկ։