ՀՀ ԱԳՆ բացել է թեժ գիծ՝ Թուրքիայում տուժած ՀՀ քաղաքացիների համար

Նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։

Նախարարությունը քիչ առաջ տարածել է նաեւ հեռախոսահամար՝ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար։

Օգնության կարիք ունեցողները կարող են զանգահարել ՀՀ ԱԳՆ՝ +374 60 620552 համարով:


Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱԳՆ բացել է թեժ գիծ՝ Թուրքիայում տուժած ՀՀ քաղաքացիների համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image