ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել են

April 29, 2018

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը կրկին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեղեկացրել է Փաշինյանը։

ՀՀ նախագահի հետ նրա նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 26-ին, իսկ առաջին հանդիպումը՝ ապրիլի 21-ին՝ Հանրապետության հրապարակում

Source: Yerkir Media
Link: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image