ՀՅԴ Հայ դատի 25 հանձնախմբերի եւ գրասենյակների, ինչպես նաեւ կուսակցական մարմինների շուրջ 65 ներկայացուցիչներ մայիսի 8-ի ուշ երեկոյան ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու մայիսի 8-11-ը` Երեւանում մեկնարկած, ապա Ստեփանակերտում շարունակվող Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովին, որի օրակարգի կարեւոր բաժինը վերաբերվում է Արցախի հիմնախնդրին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաեւ հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Իսկ այսօր առավոտյան էլ Արցախում, ինչպես Հայ դատի, այնպես էլ կուսակցության ներկայացուցիչները միացել են անցկացվող ավանդական տոնական քայլերթին, շարժվել` դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Source: Yerkir Media
Link: ՀՅԴ Հայ դատի 25 հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայացուցիչներն Արցախում են