Հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է 2500-ամյա քաղաքի հետքեր, հայտնում է Գյոթեբորգյան համալսարանի կայքը: Բացահայտումն արվել է կենտրոնական Հունաստանում` Վլոհոս գյուղի մոտակայքում:
Քաղաքի մասնիկները հայտնաբերվել են բլուրի վրա: Այստեղ գտնվել են աշտարակների, դարպասների ու պատերի ավերակներ: Հնագետները գտել են քաղաքային հրապարակն ու փողոցների ցանցը: Բլրի` պատերով առանձնացված հատվածն ավելի քան 40 հա է:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն սպասքի կտորներ ու մետաղադրամներ, որոնք օգնել են քաղաքի տարիքը որոշելու հարցում: Ամենահին գտածոները թվագրվել են Ք. ա. 500-ական թթ.: Քաղաքը ծաղկում է ապրել 4-3 դդ., սակայն հետագայում, անհայտ պատճառներով լքվել է: Հնարավոր է, դա կապված է եղել հռոմեական նվաճումների հետ:
Source: Yerkir Media
Link: Հնագետները 2500-ամյա քաղաքի հետքեր են հայտանաբերել (տեսանյութ)