ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ձեռնարկած գործողություններին: Նա անթույլատրելի ու դատապարտելի համարեց այն: «Հարգելի գործընկերներ, հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի վրա ու վերցրել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի ունեցավ, անթույլատրելի է ու դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասցնել փոփոխությունների»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է ու անելու է` հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Source: Yerkir Media
Link: Հովիկ Աբրահամյան. «Բռնությամբ անհնար է հասնել փոփոխությունների»