Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան –Ալմաստ (Երևան) — Սևան (Շորժա) էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝սկսած հունիսի 16-ից, բացի չորեքշաբթի օրերից:
Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Սևան կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչևՇորժա:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստկառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Սևան գնացքը ժամանում է 10:59-ին, Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից և 17:25–ին՝ Սևանից: Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:
ՀԿԵ—ն մինչև Սևան և Շորժա կայարաններ էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավելհարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:
Source: Yerkir Media
Link: Հունիսի 16-ից կգործի Հրազդան -Ալմաստ (Երևան) — Սևան (Շորժա) սեզոնային էլեկտրագնացքը