Երեւանի եւ մարզերի կանայք առաջարկում են տներն ու տոնական սեղանները զարդարել իրենց ձեռագործ աշխատանքներով: Հայ Օգնության միության նախաձեռնությամբ Ամանորին ընդառաջ արդեն 4-րդ անգամ ցուցահանդես- վաճառք է կազմակերպվում: Հայաստանում ՀՕՄ-ը 47 մասնաճյուղ ունի, եւ հենց այս համայանքները ներկայացնող կանանց ձեռագործերն են զարդարել Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահը:
Թխվածքաբլիթներ, պահածոներ, սեղանի եւ տան ձեւավորման պարագաներ, տոնածառի խաղալիքներ… բազմաշնորհ կանայք նվերների լայն տեսականի են առաջարկում:
Ցուցահանդեսին մասնակցում են անհատներ ու համայնքի շնորհալիների աշխատանքները ներկայացնող խմբեր, կազմակերպություններ ու կրթօջախներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media Link: ՀՕՄ-ն Ամանորին ընդառաջ ցուցահանդես-վաճառք է կազմակերպել