«Ձեռք մեկնիր եղբորդ»․ Օձունում բնակվող բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ
June 15, 2017
Գուգարաց թեմը շարունակում է «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի իրականացումը: Այս անգամ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ թեմի քահանայական ամբողջ դասը տնօրհնյաց արարողություն է կատարել Օձուն համայնքում:
Մինչ վերջին ամիսները Սոխակյանների բազմանդամ ընտանիքը բնակարանի խնդիր ուներ: Նախքան Օձուն գալը Սոխակյանների ընտանիքը բնակվել է Ալավերդի քաղաքում: Արթուրը և իր կինը` Մարինեն ունեն 6 անչափահաս երեխա` հինգ տղա և մեկ դուստր: Թեպետ աշխատասեր են, սակայն հազիվ կարողանում էին հոգալ երեխաների ամենօրյա սննդի ու անհրաժեշտ հագուստի ծախսերը:
Տեսնելով, որ այստեղ չեն կարողանում օրվա ապրուստը վաստակել, որոշել են Երևանում հաստատվել, սակայն այստեղ էլ մշտական աշխատանք չգտնելով, վերադարձել են, բայց այս անգամ արդեն Օձուն: Օրվա ապրուստը վաստակում են հող մշակելով ու բերք հավաքելով: