Ձերբակալվել է դեղատան աշխատակցի վրա ավազակային հարձակում իրականացնողը
June 20, 2017
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բնակիչը ձերբակալվել է՝ Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչ: Վերջինս հունիսի 20-ին ձերբակալվել է:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: