Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանը սկսել է աշխատել Դոնալդ Թրամփի նոր մոմե արձանի վրա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters -ին:
Ամերիկյան ընտրությունների նախաշեմին ցուցահանդեսային համալիրը ստեղծել էր Թրամփի և նրա մրցակից Հիլարի Քլինթոնի գլուխների պատճեները։ Այժմ նախատեսվում է պատրաստել Թրամփի պատճենն ամբողջությամբ։ Արձանը պետք է պատրաստ լինի մինչ 2017 թվականի հունվարի 20-ը՝ Թրամփի երդմնակալության օրը։
Աշխատանքների ընթացքի մասին թանգարանը հաշվետվություն է ներկայացնում իր ֆեյսբուքյան էջում։
Source: Yerkir Media
Link: Մադամ Թյուսոյի թանգարանն աշխատում է Թրամփի նոր արձանի վրա