ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

December 21, 2017

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:

Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել 9 երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Երուսաղեմում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ:

Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image