Մահացել է գիտնական Պասկալ Օհանյանը

February 8, 2018

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է արգենտինահայ գիտնական, իրավաբան, հրապարակախոս Պասկալ Օհանյանը:

Նշանավոր գիտնական ծնվել էր 1932թ. Բուենոս Այրեսում, 1964թ-ից զբաղվել է հայկական ուսումնասիրությունների տարբեր թեմաներով: Հայոց ցեղասպանության և մի շարք այլ հայագիտական թեմաներով բազմաթիվ հրապարակումների, հոդվածների ու մի շարք գրքերի հեղինակ էր: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից իր գիտական ներդրման համար արժանացել է պատվավոր կոչումների:

Օհանյանը երկար տարիներ սյունակագիր է եղել Diario Armenia, որը Լատինական Ամերիկայում ամենահին և ազդեցիկ հայկական թերթն է:

Source: Yerkir Media
Link: Մահացել է գիտնական Պասկալ Օհանյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image