Մահացել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան

May 24, 2017

Իտալացի հայտնի նախկին մրցավար Ստեֆանո Ֆարինան 54 տարեկան հասակում մահացել է: Այդ մասին հաղորդում է Football Italia-ն: Ֆարինան զբաղեցնում էր իտալական Սերիա B-ի մրցավարական ասոցիացիան:

Իտալիայի բարձրագույն խմբում Ֆարիանան դեբյուտը նշել է 1995 թվականին: Կարիերայի ընթացքում վարել է Սերիա A-ի 236 խաղ և 117 հանդիպում՝ Սերիա B-ում:    

Նա նաև աշխատել է Իտալիայի սուպերգավաթի երկու եզրափակիչներում և սպասարկել Եվրոպայի 2006 թվականի սուպերգավաթի մրցավեճը:

Source: Yerkir Media
Link: Մահացել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image