Մարսելում՝ Վալերի Բուայեի գլխավորությամբ բողոքի ցույց է անցկացվել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի հայկական կազմակերպությունների եւ փոխ-քաղաքապետ Վալերի Բուայեի գլխավորությամբ բողոքի ցույց է անցկացվել` «կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան» կարգախոսով։

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախին` կոչ անելով «կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան` ուղղված Հայաստանի եւ Արցախի դեմ»:

Ապրիլի 2-ից ի վեր, ինչ սկսվել են ադրբեջանական կողմի հարձակումներն Արցախի հանրապետության դեմ, ֆրանսիացի պատգամավորը սատարում է հայ ժողովրդին եւ փորձում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի սանձարձակ ագրեսիայի վրա:

Այսօր երեկոյան Բուայեի գլխավորությամբ բողոքի ցույց է կայանալու Մարսելի քաղաքապետարանի դիմաց: Այս մասին տեղեկացրել է Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրություն-պաստառով:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image