Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ /20 կրակոց/:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Source: Yerkir Media
Link: Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում հրադադարի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել