Ամերիկայի «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախումբը Հայաստանում է՝ երգով աջակցելու հայ զինվորին եւ սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
Կոլեկտիվը, որի անդամները 47-ից 98 տարեկան 20 ամերիկահայեր են, առաջին բարեգործական համերգը կտա մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ներկա կլինեն ազատամարտիկներ, զոհվածների ընտանիքների անդամներ:
Երեւանյան համերգից հետո երգչախումբը մեկնելու է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր: Հուսով են՝ եթե ոչ այս անգամ, ապա առաջիկայում հնարավորություն կունենան երգելու նաեւ Արցախում: Նրանք նշում են, որ նույնիսկ մեկ զինվորի համար պատրաստ են երգել խրամատում:
«Մենք էլ մեր երգով, մեր երաժշտությամբ զորավիգ լինենք մեր սահմանամերձ շրջաններում ապրող ազգաբնակչությանը, որին համարում են հերոս ժողովուրդ»,- ասում է ասում է երգչախմբի ղեկավար Գեւորգ Չաքմանյանը:
«Այսքան երկար տարածք կտրելով՝ եկել են, հասել հայրենիք, մայրաքաղաք եւ փորձում են մեզ համար այս դժվարին օրերին, երբ հոգեբանական լուրջ փորձության առաջ ենք, երգի ուժով, իրենց նվիրումի ուժով նոր լիցքեր հաղորդեն մեզ»,- ասաց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյան:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: «Մենք էլ մեր երգով զորավիգ լինենք մեր սահմանամերձ շրջաններում ապրողներին». Ամերիկայի «Կանթեղ» մեծահասակների երգչախումբ