Մերիկյան ընկերությունը սմարթֆոն լիցքավորող ճամպրուկ է ներկայացրել

tert.am— Ամերիկյան Away կոչվող ստարտափը նորարար ճամպրուկ է ներկայացրել, որը կհեշտացնի ուղևորության պատրաստվող մարդկանց գործն ինչպես ուղեբեռը հավաքելիս, այնպես էլ այն տեղափոխելիս:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, ժամանակակից դյուրակիր ճամպրուկը ոչ միայն հարմարավետ է, այլև հնարավորություն է տալիս լիցքավորել սմարթֆոնն՝ անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում:

Ընկերությունը, որը նորագույն ճամպրուկի առաջին նմուշները ներկայացրել էր դեռևս 2016-ին, մտադիր է կատարելագործել այն: 225 դոլար արժողությմաբ ճամպրուկը երկու USB միակցիչ ունի, որոնց միջոցով 5 անգամ կարելի է լիցքավորել սմարթֆոնը կամ iPad-ը:

Ճամպրուկը ներկայանում է լվացքի համար նախատեսված անջրանցիկ տոպրակով և հատուկ նոթբուքի ու կոշիկների համար նախատեսված հատվածներով:


Source: Yerkir Media
Link: Մերիկյան ընկերությունը սմարթֆոն լիցքավորող ճամպրուկ է ներկայացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image