«Միշտ լինել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա». 106 տ ՀՕՄ-ուհին հավատարիմ է իր կարգախոսին
October 16, 2016
Աշխարհի ավելի քան 27 երկրում իր ներկայությունն ունեցող Հայ Օգնության միությունը Հայաստանում գործունեությունը կարողացավ սկսել միայն արցախյան գոյամարտի տարիներին՝ սնունդ,դեղորայք ու առաջին օգնություն հասցնելով առաջնագիծ: «Միշտ լինել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա». 106 տարի առաջ ու մինչեւ հիմա ՀՕՄ-ուհու կարգախոսը նույն է մնացել: Հեռավոր Ամերիկայում 1910 թվականին գործունեությունը սկսած Հայ Օգնության միությունը 5 տարի անց պիտի դառնար հազարավոր հայ գաղթականների ու որբերի փրկությունը: