Միջազգային մամուլն այսօր ակտիվորեն հետեւում է Երեւնում տեղի ունեցող զինված հարձակմանը եւ պարբերաբար տեղեկություններ հաղորդում՝ հղում կատարելով հայկական ԶԼՄ-ներին: Դրանց շարքում են համաշխարհային առաջատար լրատվամիջոցներ՝ BBC-ին, Daily Mail-ը, The New York Times-ը, Al Jazeera-ն, Reuters-ը, ինչպես նաեւ ռուսական RIA Novosti-ին, Gazeta-ն, Lifenews-ը, Vedomisti-ին եւ մի շարք այլ լրատվամիջոցներ:
Ռուսական ԶԼՄ-ները տեքստային օնլայն հեռարձակմամբ հաղորդում են Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին, մասնավորապես, RIA Novosti գործակալությունը հրապարակում է սոցցանցերում տարածված՝ գրավված շենքից արված տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես են ուժայիններն ազատ տեղաշարժվում տարածքով:
Gazeta-ն, իր հերթին, գրում է, որ ապստամբները կառավարության հրաժարականն ու նրանց կողմնակից Ժիրայր Սեֆիլյանի հրաժարականն են պահանջում:
Vedomosti պարբերականի տեղեկություններով՝ Սեֆիլյանի կողմնակիցները, որոնք մեղադրվում են հանրապետությունում հանցավոր խմբավորում ձեւավորելու մեջ, հայտարարել են «Հայաստանում իրավիճակը փոխելու մտադրության մասին»:
Իսկ բրիտանական հեղինակավոր BBC-ին հայտնում է իրադրության մասին՝ հղում կատարելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, բրիտանական մյուս հեղիանկավոր լրատվամիջոց Daily Mail-ը գրում է Հայաստանում «հեղաշրջման փորձի», ինչպես նաեւ զինված հարձակման արդյունքում մեկ զոհի մասին:
Source: Yerkir Media
Link: Միջազգային մամուլն ակտիվորեն հետեւում է Երեւնում տեղի ունեցող զինված հարձակմանը