Մխիթարյանը՝ Հայաստան-Չեռնոգորիա խաղի մասին. «Անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք»
November 12, 2016
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում 3:2 հաշվով տարած հաղթանակը:
«Շատ հպարտ եմ և երջանիկ, որ այսօր հաղթեցինք։ Պարտվում էինք հաշվի մեջ, սակայն չհանձնվեցինք։ Այս խաղում անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք և շատ կարևոր երեք միավոր վաստակեցինք մեր նորանշանակ մարզչի գլխավորությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է Մխիթարյանը։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն արդյունքում խաղի վերջին վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։
So happy & proud of our victory today! We were down, but never out! Amazing spirit & three important points! #WCQpic.twitter.com/qwO5mChjDZ