Նախորդ գիշեր եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 43 չվերթ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Яндекс.Расписание-ին:
Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան հետաձգվել է 77- ը՝ հետաձգված թռիչքների թիվը հասնելով 80-ի, այնուհետեւ երեքշաբթի առավոտյան 7.42-ի տվյալներով եղել է 44 հետաձգված չվերթ:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 չվերթ, 8-ը չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևո»-ում հետաձգվում է 14, իսկ չեղյալ է հայտարարվել 35 ավիաչվերթ: «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չվացուցակում փոփոխություններ չկան:
Source: Yerkir Media
Link: Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ