Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, կորել է ռադարներից: Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ:
Source: Yerkir Media
Link: Նախնական տվյալներով, Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան