Նիկոլ Փաշինյանը պատասխան չի ստացել բանակցությունների վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ «վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում շարունակելու և ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»։

Նա նշեց, որ ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, այնպես էլ այս դեպքում պահանջում են, որպեսզի բանակցությունները Կարեն Կարպետյանի հետ ընթանան  լրագրողների ներկայությամբ, որի պատասխանը մինչ այս պահը նա իշխանություններից չի ստացել։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց պահանջները չեն փոփոխվել եւ վաղը երեկոյան ժամը 19-ին կրկին հրավիրեց հանրահավաքի։

 

 

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը պատասխան չի ստացել բանակցությունների վերաբերյալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image