Նոյեմբերի 14-ին ականատես կլինենք վերջին 70 տարիների ամենամեծ լուսնին
November 13, 2016
Երկրացիները շուտով կարող են ականատես լինել անսովոր երեւույթի՝ գերլուսնության, որը կլինի ամենավառը ոչ միայն այս տարի, այլեւ վերջին 70 տարիների ընթացքում, հաղորդում է «Ռիա նովաստին»՝ ՆԱՍԱ-ին հղում անելով:
Ըստ գործակալության, նոյեմբերի 14-ին Լուսինը շատ մոտ կլինի Երկրին, վերջին անգամ ամենակարճ հեռավորությունը եղել է 1948-ին: Հաջորդ անգամ նման պայծառ գերլուսին տեսանելի կլինի միայն 2034թ-ին:
Ինչպես հայտնում է ՆԱՍԱ-ի գիտնական Նոյ Պետրոն, ռեկորդային մեծ լուսինը տեսանելի կլինի արդեն կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին:
Սա 3 գերլուսնություններից 2-րդն է այս տարի: Ըստ գիտնականների, մեկ անգամ էլ հսկա լուսին կկարողանանք դիտել դեկտեմբերի 14-ին: