Շագանակագեղձի բարորակ ուռուցքը վերացնող նոր մեթոդ՝ Հայաստանում
May 29, 2017
Շագանակագեղձի բարորակ ուռուցքի դեպքում մինչեւ հիմա բուժման հնարավորությունը մի քանի անուն դեղեր էին ու երկար տարիների չարչարանք: Երբ դեղերն այլեւս օգուտ չեն տալիս, բժիշկը ձեռքն է վերցնում նշտարը: Սակայն վիրահատությունը եւս ադենոմայի դեպքում վերջնական տարբերակ չէ, հետվիրահատական բարդությունները քիչ չեն: Ադենոման ու տղամարդու կյանքի որակի վատացումն էլ ուղիղ համեմատական են:
Աշխարհի զարգացող երկրներում հիմա այլ ճանապարհ են ընտրել՝ առանց ցավի, կտրվածքի ու հետագայում առանց բարդությունների՝ էմբոլիզացիայի մեթոդով: