Չափազանց բարձր ծախսերի պատճառով «Եվրատեսիլ-2017»-ի կարող է Ուկրաինայում չանցկացվել

Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավոր է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքը փոխանցի մեկ այլ երկրի  մրցույթի չափազանց բարձր ծախսերի պատճառով: Այս մասին հայտնում է pravda.com-ը:

«Իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ պետք է մտածեմ բյուջեի մասին: Ես կոչ եմ անում սթափ գնահատել «Եվրատեսիլի» օգուտներն ու  հնարավորությունները և հիշեցնում, որ նախագիծը պետք է լինի ֆինանսապես հիմնավորված: 1 միլիարդ գրիվենը հսկայական գումար է: Վերջիվերջո, աշխարհին ծանոթ է մրցույթի իրավունքի փոխանցման հինգ օրինակ: Օրինակ՝ Ֆրանսիան 1960 թվականին այն փոխանցել է Բրիտանիային»,- հայտարարել է նա:

Նախարարը նշել է, որ եթե երկիրը համաձայնվում է մրցույթի անցկացմանը, ապա նա պետք է հասկանա, թե ինչի համար է դա անում ու դրանից ինչ կշահի:


Source: Yerkir Media
Link: Չափազանց բարձր ծախսերի պատճառով «Եվրատեսիլ-2017»-ի կարող է Ուկրաինայում չանցկացվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image