Ազգային ժողովի պատգամավորներն արտահերթ նիստի մեկնարկին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր պատգամավորների անունից ցավակցեց Արմեն Երիցյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և հասարակությանը` պետական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ: «Առաջարկում եմ խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Երիցյանի հիշատակը»,— ասաց Շարմազանովը:
Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը: Դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Source: Yerkir Media
Link: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը