«Միացյալ Նահանգները, միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները:
Մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությունը՝ Թոները կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ:
Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միեւնույն ժամանակ նշելով, որ այս ամենը, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում:
Source: Yerkir Media
Link: Պետքարտուղարության փոխխոսնակ. «ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը»