«Պրեմիեր լիգայի աշխարհ» հաղորդումն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին

 

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում, այս անգամ հայ ֆուտբոլիստին անդրադարձել է «Պրեմիեր լիգայի աշխարհ» հաղորդումը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն խոսել է Պրեմեր լիգայում իր ֆուտբոլային կուռքի մասին:

«Միշտ երկրպագել եմ Թիերի Անրիին, երբ նա հանդես էր գալիս «Արսենալում»: Անրին իմ ամենասիրելի խաղացողներից էր, որովհետև փոքր տարիքում նույնպես հարձակվող էի, այնուհետեւ դարձա կիսապաշտպան»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագն անդրադարձել է նաեւ «Յունայթեդի» կազմում ելույթներին, ինչպես նաեւ անգլիական ֆուտբոլի առանձնահատկություններին:

«Մեծ պատիվ է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ դա նման է երազի: Միշտ ուրախ եմ լինել մեկնարկային կազմում, փորձում եմ անել լավագույնն այս թիմի համար:

Անգլիական ֆուտբոլը տարբերվում է այլ առաջնություններից: Եթե հանդես ես գալիս Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Իսպանիայում, պետք է սովորես այդ առաջնություններին: Սկզբից բարդ էր, սակայն ամեն ինչ արեցի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ դառնալու համար: Մեծ աշխատանք եմ կատարել եւ փորձել եմ անել այն ամենը, ինչ մարզիչը պահանջել է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

 

 


Source: Yerkir Media
Link: «Պրեմիեր լիգայի աշխարհ» հաղորդումն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image