Հիմա կառավարական ուժերի ու «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիցիայի անդամների միջեւ դաժան մարտեր են ծավալվում Ռաշիդինի մատույցներում։ Միաժամանակ բանակը գնդակոծում է զինյալներին հրթիռային սարքերից ու ականանետերից։ Հենց Ռաշիդին միկրոթաղամասում են գտնվում նաեւ զինյալների պահեստները ու հրամանատարային կետերը։
Արմատական խմբավորումները հոկտեմբերի 28-ին փորձել էին ճեղքել Հալեպի արեւելյան թաղամասերի շրջափակումը, որտեղ մեծ քանակության զինյալներ են մնացել։
Հարձակման ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է գրավել ԱԼ Ասադ թաղամասի մեծ մասը ու մոտենալ համանուն ռազմական ակադեմիային։ Սիրիական բանակն ու աշխարհազորայինները կարողացել են դիմագրավել ակադեմիայի վրա հարձակումներին ու ազատել թաղամասի մի մասը։ Հաջորդ օրն ամբողջովին հետ է մղվել ահաբեկիչների հարձակման երկրորդ փորձը։
Այս շաբաթ կանոնավոր զորքերին ու աշխարհազորայիններին հաջողվել է վերադարձնել հսկողությունը 1070 թաղամասի ու ռազմավարական բարձունքների նկատմամբ։