Ռիո-2016. Լեւան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

August 21, 2016

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Իբրահիմ Սաիդովին: Երկու խաղափուլերի արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը, սակայն առավելությունը Բելառուսը ներկայացնող մարզիկի կողմն էր:

Բերիանիձեն առաջին խաղափուլում շատ ակտիվ էր, և մրցավարները բելառուս մարզիկին երկու անգամ նախազգուշացնելուց հետո նրան 30 վայրկյան ժամանակ տվեցին միավոր վաստակելու համար: Բելառուսը ներկայացնող  մարզիկը չկարողացավ միավոր վաստակել, և 1 միավոր ստացավ Լևան Բերիանիձեն: Առաջին խաղափուլն ավարտվեց Հայաստանը ներկայացնող մարզիկի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ խաղափուլում Սաիդովն ավելի ակտիվ էր, կարողացավ հնարք կատարել և երկու միավոր վաստակեց: Մնացած ժամանակահատվածում Բերիանիձն կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել, սակայն դա բավական չէր հաղթանակ տանելու համար:


Source: Yerkir Media
Link: Ռիո-2016. Լեւան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image