Ռուս սակրավորներն ականազերծել են Պալմիրա քաղաքի 825 հեկտար տարածք
May 5, 2016
Ռուս սակրավորներն ականազերծել են «Իսլամական պետության» զինյալներից ազատագրած սիրիական Պալմիրա քաղաքի 825 հեկտար տարածք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի ինժեներային զորքերի հրամանատար Յուրի Ստավիցկիին:
Պալմիրայի պատմական հատվածի ականազերծումից հետո, սակրավորներն անցել են բնակելի թաղամասերին:
«Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ականազերծել ենք 825 հեկտար եւ 8,5 հազար շինություն, հայտնաբերել եւ վնասազերծել ենք մոտ 18 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշել է Ստավիցկին: