Ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է
April 19, 2017
Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ապրիլի 16-ից կորած՝ ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Ռուսաստանի քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը: Նա արդեն տեղափոխվել է Ոստիկանության բաժին:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` նա գտնվել է նորմալ վիճակում, առանց մարմնական վնասվածքների: Թե այս օրերի ընթացքում որտե՞ղ է գտնվել, ինչով է զբաղվել եւ ինչ պատճառով է անհետացել մանրամասները թերեւս հայտնի կդառնա արդեն վաղը: