Սենատորը կրծքով կերակրել է երեխային առանց աշխատանքից կտրվելու՝ խորհրդարանում
May 10, 2017
Ավստրալացի սենատոր Լարիսա Ուոթերսը դարձել է առաջին կին քաղաքական գործիչը, որը երեխային կրծքով կերակրել է Ավստրալիայի խորհրդարանում: Կանաչների կուսակցության ներկայացուցիչը մայիսի 9-ին իր 2-ամսական դստերը կերակրել է քվեարկության ժամանակ:
Ավստրալիայի խորհրդարանը դեռ անցած տարի էր թույլատրել կրծքով կերակրել լսումների ընթացքում, սակայն մինչ այս որեւէ քաղաքական գործիչ չէր օգտվել այդ հնարավորությունից: Կրծքով կերակրելու պաշտոնական թույլտվությունը Ավստրալիայում տրվել է 2015 թվականին ծագած սկանդալից հետո, երբ նախարար Քեյլի Օ’Դվաերին առաջարկել էին իր հետ կաթ բերել, որպեսզի կարողանա առանց ընդմիջումների կատարել մայրական պարտականությունը: