Սերժ Թանկյան. «System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր հայաստանյան համերգը տալու համար»

June 3, 2017

Մեդիամաքս— System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել:

AFP-ի հետ զրույցում նա ասել է, որ գաղափարը դեռեւս նախնական փուլում է:

Սերժ Թանկյանը հույս է հայտնել, որ Հայաստանը հնարավոր կլինի ներառել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արեւմտյան խմբերին այցելել նաեւ Երեւան:

«Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին», — ասել է Սերժ Թանկյանը:

Նշենք, որ հունիսի 1-ից սկսվել է խմբի եվրոպական շրջագայությունը, որի հասույթի մի մասը տրամադրվելու է Հայաստանին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 23-ին System of a Down-ը անմոռանալի համերգ տվեց Երեւանի Հանրապետության հրապարակում:

Սերժ Թանկյանն ասել է, որ այդ համերգի ընթացքում նայում էր երիտասարդներին ու հիշում էր իր նախնիներին:

«Որոշ իմաստով կարող եմ ասել, որ System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր այդ մեկ համերգը տալու համար», — ասել է Սերժ Թանկյանը:

Source: Yerkir Media
Link: Սերժ Թանկյան. «System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր հայաստանյան համերգը տալու համար»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image