«Սերժ Սարգսյանն Արցախում հողեր հանձնելու հարց չի քննարկվել»,- պնդում է Բալասանյանը

ՊՊԾ գնդի մոտ, այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր վերջին այցի ժամանակ Ղարաբաղ հողեր հանձնելու հարց չի քննարկվել։

Նա հերթով թվարկեց ՀՀ նախագահի հետ հանդիման մասնակիցների անունները եւ շեշտեց, որ նման հարց Սերժ Սարգսյանը չի բարձրացրել, իսկ թե ինչո՞ւ են հանդիպման որոշ մասնակիցներ նման բան ասում, ինքը ոչինչ ասել չի կարող։

Լրագրողների այն հարցին, թե ծանո՞թ է կազանյան փաստղաթղթերին, ի՞նչ կարծիք ունի, Վիտալի Բալասանյանն ասաց, թե ինքը նման փաստաթղթեր չի ընդունում, «դրանք անլուրջ են»։

«Այդ հողերի վրա մարդիկ ենք ապրում, դուք ինչպե՞ս եք պատկերացնում հող հանձնելը»,- ասաց Բալասանյ անը՝ ավելացնելով, որ համոզված է՝ նման բան հնարավոր չէ, ո´չ Հայաստանում եւ ո´չ էլ Սփյուռքում մարդիկ դա թույլ չեն տա։


Source: Yerkir Media
Link: «Սերժ Սարգսյանն Արցախում հողեր հանձնելու հարց չի քննարկվել»,- պնդում է Բալասանյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image