Նյու Յորքում 13 ամսական 2 սիամական երկվորյակների վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել։ Նրանց գլուխները սերտաճած են եղել իրար։
Բարդագույն վիրահատությունը տեւել է շուրջ 24 ժամ։
Նրանք վստահեցնում են, որ փոքրիկը եւս շուտով կվերադառնա տուն։
Վիրահատությունից հետո երեխաների մայրը՝ Նիկոլը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տպավորություններով․
«Ես միաժամանակ ե′ւ ուրախություն եմ զգում, ե′ւ անորոշության վախ»,- գրել է կինը։ Նա նաեւ գրել է, որ երեխաներին մի քանի ամսյա դժվար վերականգնողական շրջան է սպասվում։