Սմարթֆոնների լիցքավորումը USB լարով վտանգավոր է

Սմարթֆոնների լիցքավորումը USB լարով մեծացնում է չարագործների կողմից տվյալների գողության հնարավորությունը:  Այս մասին վկայում են «Կասպերսկիի լաբորատորիայի» հետազոտությունների արդյունքները:
Պարզվել է, որ USB-ով համակարգչին միացնելու ժամանակ հեռախոսները փոխանակվում են համապատասխան տվյալներով, որոնց թվում կարող են լինել սարքի անունը եւ տեսակը, արտադրողի անվանումը, սերիական համարը եւ այլն: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

«Վտանգը կայանում է նրանում, որ այդ տվյալները կարող է օգտագործել կիբերհանցագործը, չէ որ սարքի նույնականացումը թույլ է տալիս պարզել դրա խոցելիությունը եւ վերահսկողություն սահմանել դրա վրա»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Կասպերսկիի լաբորատորիայում» զգուշացրել են, որ չարագործները կարող են հնարավորություն ստանալ ներբեռնել եւ ջնջել հավելվածներ, հաղորդագրություններ, լուսանկարներ եւ տեսանյութեր կրկնօրինակել եւ այլն:


Source: Yerkir Media
Link: Սմարթֆոնների լիցքավորումը USB լարով վտանգավոր է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image