Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում  և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար և երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:


Source: Yerkir Media
Link: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image