Սպասվում է 39-ից 40 աստիճան տաքություն

July 28, 2017

ԱԻՆ-ը զգուշացնում է․ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-ից 39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի 24-ից 26 աստիճան տաքություն, ցերեկը՝ 39-ից 40, երեկոյան ժամերին՝ 36-37 աստիճան տաքություն։

Source: Yerkir Media
Link: Սպասվում է 39-ից 40 աստիճան տաքություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image