Վանաձորի քաղաքապետարանում կայացավ զարգացման ծրագրի հանրային քննարկումը
April 19, 2017
Այսօր Վանաձորի քաղաքապետարանում անցկացվեց համայնքի 2017-2021թ. ի զարգացման ծրագրի հանրային քննարկումը: Չնայած որ դեռեւս ամիսներ առաջ երեք օր շարունակ քաղաքապետարանը հանրային քննարկման էր հրավիրել շահագրգիռ անձանց, վանաձորցիներն առանձնապես ակտիվություն չէին ցուցաբերել քննարկմանը մասնակցելու առումով:
Այդուհանդերձ, 2017թ.-ի մարտի 31-ին ավագանին հաստատել է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը: Օրեր անց, սակայն, պարզվել էր, որ այն պետք է դրվի վերաքննարկման: Պատճառը վարչապետի հանձնարարականն էր:
Առաջիկայում եւս մեկ անգամ կքննարկվեն ոչ միայն Վանաձորի, այլեւ Լոռու բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այս անգամ եւս վանաձորցիները պասիվ էին գտնվել. ներկաների թիվը չէր անցնում 4 տասնյակը, ավագանու 33 անդամներից ներկա էին միայն 7-ը: