Վանաձորի բժշկական կենտրոնից դեկտեմբերի 16-ին, ժամը 00.15 Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգել են` տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` 1989 թվականին ծնված:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդվեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Source: Yerkir Media
Link: Վանաձորում կրակոցներ են հնչել. հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ