Վարդան Տողանյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

March 10, 2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին ստորագրել է հրամանադիր Վարդանին Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»,- ասվում է Նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Source: Yerkir Media
Link: Վարդան Տողանյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image