«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն ազատվել է պաշտոնից

October 6, 2017

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Հակոբջանյանը պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 3-ին՝ իր դիմումի համաձայն: Հարցին՝ ո՞վ է «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի հնարավոր թեկնածուն, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին հայտնել չի կարող:

Նշենք, որ նախքան «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնելը Հովհաննես Հակոբջանյանը զբաղեցրել է «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետը:

Source: Yerkir Media
Link: «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն ազատվել է պաշտոնից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image