Վարչապետի որոշմամբ ԱՆ եւ ՊԵԿ տեղակալներ են նշանակել
October 25, 2016
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Սամվել Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Սամվել Ավետիքյանը։