Վերահսկիչ պալատի բացահայտումները

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հավաստիացրել է, որ գյուղնախարարությունում տեղի է ունեցել փողերի լվացում, հատկապես, սելիտրային պարարտանյութ վաճառելու ժամանակ։ Եթե գյուղացին անցյալ տարի մեկ պարկ պարարտանյութը գնում էր 9000 դրամով, այս տարի կարող է ձեռք բերել 6-7 հազար դրամով:

Բերբերյանը խոսել է նաեւ Եվրոպայից ներկրված նոր տեսակի ցրտադիմացկուն կարտոֆիլի սերմնացուի մասին, որը բաժանվել է հմուտ ֆերմերներին: Ցանք է կատարվել մոտ հազար հեկտար հողատարածքում, որից սպասվում է 15-ից 20 հազար տոննա բերք:

Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի գինն այս տարի ավելի ցածր կլինի:

Առաջին անգամ փորձ է արվել պակասեցնել սոխի ներկրումը Պարսկաստանից եւ Ռուսաստանից: Սոխի ցանքատարածությունները ավելացվել են 150 հեկտարով: Բերբերյանի խոսքով՝ այսօրվա կարեւորագույն խնդիրներից է լոլիկի մշակումն ու արտահանումը:

Source: Yerkir Media
Link: Վերահսկիչ պալատի բացահայտումները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image