25 տարի առաջ այս օրը Տոնաշենն ազատագրվեց` կամուրջ դառնալով հայրենիքի 2 մասերի միջեւ: Գյուղի ազատագրման համար հայտնի «Եղնիկներ» ջոկատը 3 զոհ եւ 5 վիրավոր տվեց, բայց նրանց համառ պայքարի շնորհիվ էր, որ հնարավոր եղավ հակառակորդի դեմն առնել:
Այս օրը զոհված տղաների ընկերներն ու հարազատները Եռաբլուր են այցելում՝ հիշելու ու եւս մեկ անգամ շնորհակալություն ասելու իրենց նահատակ ընկեներին: